Մեր դպրոցը

1999-2000, Բելգիայի ՀՅԴ Կուսակցության որոշումով, ստեղծվել է Լևոն Շանթի անվան դպրոցը, որի հիմնադիրներն են եղել Էդիկ Քոթանջյանը եվ Գրիգոր Ոսկանյանը: Վերջինս նաև ստանձնել է այդ տարիներին դպրոցի տնօրենի պաշտոնը:

Նրանց շնորհիվ է, որ դրվեց այդ կարևոր հիմնաքարը, որի վրա դպրոցը զարգացավ, ընդլայնվեց և հասավ այն ամենին, ինչ որ այսօր մենք ունենք:

Առանձնահատուկ շնորհակալություն այդ պահին գործող համայնքին, ովքեր կանգնեցին դպրոցի ստեղծման դժվարին, բայց կարևոր գործի կողքին:

Դպրոցի առաջին ուսուցիչներ են եղել Արուսյակ Մովսիսյանը, ով մի քանի ամիս աշխատեց և այնուհետև տեղափոխվեց Անտվերպենի դպրոց և Զարինե Մեջլումյանը:

Այնուհետև 2006 թվականին դպրոցին միացավ Հայաստանից ժամանած վաստակավոր մանկավարժ Շուշանիկ Մովսիսյանը, ում գործունեությունը բեկումնային եղավ դպրոցի կյանքում։

2009 թվականին Համազգային հայ կրթական և մշակութային միությունը վերամիավորվեց Արմեն Արսլանյանի նախագահությամբ, և դպրոցը փոխանցվեց Համազգային միությանը` մշակութային և կրթության հարցերով պատասխանատու Սամվել Սարկիսյանի գլխավորությամբ:

2009-2011 թվականներին դպրոցի տնօրենն էր Հասմիկ Յագմուրյանը:

2011 թվականից դպրոցի կազմակերպչական հարցերով պատասխանատու է նշանակվել Լիանա Մելքոնյանը, ով 2024 թվականից ստանձնել է նաև դպրոցի տնօրենի պաշտոնը:

Այս տարիների ընթացքում Լևոն Շանթի դպրոցը բազմաթիվ կարևոր վերելքներ է ունեցել, ձեռքբերումներ, բազմում և կարևոր միջոցառումներ է ունեցել, որոնք էլ ավելի են ամրապնդել օտարության մեջ հայ մնալու, հայկականը պահպանելու գործում:

2014 թ. բացվել է նախադպրոցական խումբը, որի գործունեությունն առաջինն էր իր տեսակով Բելգիայում:

Դպրոցի սաները մասնակցել են տարբեր մրցույթների, միջդպրոցական տարբեր միջոցառումների: Նման միջոցառումները հիանալի հնարավորություն են ստեղծում տարբեր համայնքային դպրոցների, դպրոցի և աշակերտների սերտ համագործակցության և փորձի փոխանակման համար:

2010-ին դպրոցի սաները մասնակցել են «Հայ ասպետ» հեռուստախաղին, եղել են Արցախում, ծանոթացել` Արցախի մշակույթին:

Տարիների ընթացքում կազմակերպվել են բազմաթիվ բարեգործական միջոցառումներ և ծրագրեր:

Դպրոցում գործել և գործում են տարբեր խմբակներ՝ նկարչության, ասեղնագործության, դաշնամուրի դասընթացներ: Դրանցից որոշներն ունեցել են ժամանակավոր գործունեություն, որոշները գործում են մինչև այսօր: Իսկ մեր դպրոցի պարի խմբակները, բազմամյա աշխատանքի շնորհիվ, տարիների ընթացքում վերածվել են պրոֆեսիոնալ պարախմբերի:

Շնորհակալություն ենք հայտնում Լևոն Շանթի անվան դպրոցի այն ուսուցիչներին, ովքեր աշխատել են նախորդ տարիներին, նրանց, ովքեր այսօր են աշխատում, ձեր նվիրումի, քրտնաջան և անձնուրաց աշխատանքի համար: Ձեր ներդրած աշխատանքի շնորհիվ դպրոցն այսօր ունի ամուր հիմքեր և ձևավորված որակներ:

Շնորհակալ ենք ներկայիս համայնքին, որ այսօր էլ կանգնած է դպրոցի կողքին: