Համազգայինի Լևոն Շանթի անվան դպրոցը ևս մասնակցեց սեպտեմբերի 5-ին AIB event-ի և Belgahay ռադիոյի ջանքերով կազմակերպված «ARMO Get Together» միջոցառմանը։
Այս գեղեցիկ հանդիպմանը մասնակցում էին Բելգիայում հայեցի կրթությամբ և մշակույթով զբաղվող տարբեր կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև հյուրեր ու հայոց մշակույթով հետաքրքրված մարդիկ։
Յուրաքանչյուր մասնակից ներկայացրեց իր գործունեությունը, իսկ փորձի փոխանակումը դարձավ միջոցառման ամենաարժեքավոր մասը։
Սրտանց շնորհակալություն կազմակերպիչներին՝ հանձինս Maria Hakobjanyan -ի, ջերմ ու օգտակար նախաձեռնության համար։