Արվեստն ու պարը սահմաններ չեն ճանաչում, և մեր դպրոցի «Շուշանիկ» պարային խումբը դրա վառ ապացույցն է
Մարտի 21-ին մեր սաները մեծ սիրով ու ոգևորությամբ մասնակցեցին Մեխելենի Բահայի համայնքի կողմից կազմակերպված գեղեցիկ միջոցառմանը:
Տոնական օրվա հենց սկզբում մեր պարային խումբն իր ելույթով փոխանցեց ներկաներին վառ տրամադրություն և դրական լիցքեր:
Մեզ համար հատկապես կարևոր էր այս մասնակցությունը, քանի որ այն հիանալի հարթակ էր միջմշակութային կապերի ամրապնդման, փոխադարձ հարգանքի և տարբեր համայնքների միջև ջերմ բարեկամության ձևավորման համար:
Շնորհակալություն ենք հայտնում կազմակերպիչներին ջերմ ընդունելության համար և հպարտանում մեր տաղանդավոր սաներով:
Պարուսույց ՝ Մերի Կիրակոսյան