«Տարեմուտը կենդանիների թագավորությունում» խորագրով միջոցառման ընթացքում փոքրիկները դարձան հեքիաթի հերոսներ, երգեցին, պարեցին, ասմունքեցին և մեծ սիրով դիմավորեցին Ձմեռ Պապիկին ։

Մանկական փայլուն աչքերը, անկեղծ ժպիտներն ու տոնական տրամադրությունը դարձան օրվա ամենամեծ նվերը մեզ համար։

Շնորհակալություն մեր դաստիարակներին, փոքրիկներին, սիրելի ծնողներին, այս գեղեցիկ հեքիաթը միասին ստեղծելու համար։
Թող Նոր տարին բոլորիս բերի խաղաղություն, առողջություն և մանկական անհոգ ժպիտներ։
Շնորհավո՛ր Նոր տարի և Սուրբ Ծնունդ
Շնորհավո՛ր 2026 թվական

Ուսուցչուհիներ՝ Գայանե Մովսիսյան, Քրիստինե Կիրակոսյան, Անուշ Ասատրյան