Այս պարային խումբը նախատեսված է պարզապես հաճույքի և հանգստի համար։ Մենք չենք պատրաստվում համերգների կամ բեմական ելույթների։ Սա հնարավորություն է աշխատանքից հետո շարժվելու, թուլանալու, վայելելու հայկական երաժշտությունը և մոտ մնալու մեր մշակույթին։ Մենք ապահովում ենք հաճելի միջավայր հայերի հետ շփման և նոր ընկերներ ձեռք բերելու համար։ Մեր խմբում ընդգրկվելու համար տարիքային սահմանափակում չկա։ Սիրով սպասում ենք բոլորիդ։
Պարուսույց` Մերի Կարապետյան