Նախադպրոցական խմբում օրն իսկապես անսովոր էր ու հեքիաթային։ Դասարանը վերածել էինք ջերմ ու փոքրիկ կինոսրահի, իսկ երեխաների աչքերը փայլում էին սպասումով և ուրախությամբ։

Միասին դիտեցինք հետաքրքիր և ուսուցողական ամանորյա մուլտֆիլմ, խոսեցինք հերոսների, բարու և ընկերության մասին, իսկ երեխաների մեկնաբանությունները դարձան ֆիլմի շարունակությունը, յուրաքանչյուր փոքրիկ յուրովի ընկալեց պատմությունը և Ձմեռ պապիկի գալուստը։

Մեր փոքրիկ կինոսրահը դարձավ մի վայր, ուր մանկությունը շնչում էր ազատ, ջերմ ու լուսավոր։

Մեր դասարան-կինոթատրոնը դեռ շատ անգամներ կբացի իր դռները փոքրիկ հանդիսատեսի համար։

Ուսուցչուհիներ` Գայանե Մովսիսյան, Քրիստինե Կիրակոսյան, Անուշ Ասատրյան