Միասնություն՝ հանուն հավատքի և մշակույթի։
Ներկայացնում ենք «Հոգու մեղեդի» բարեգործական համերգի լավագույն դրվագները։ Այս կարևոր նախաձեռնության ողջ հասույթն ուղղվելու է Անտվերպեն քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի հայ առաքելական եկեղեցու ձեռքբերմանը։
Երեկոն անմոռանալի դարձրին նաև Մեխելենի Համազգայինի Լևոն Շանթի անվան շաբաթօրյա դպրոցի սաները։ «Նեմրութ» ավանդական և «Շուշանիկ» ժողովրդական պարախմբերի ելույթները ևս մեկ անգամ փաստեցին՝ մեր ուժը մեր մշակույթի և մեր միասնականության մեջ է։
Հպարտ ենք և շնորհակալ բոլոր մասնակիցներին ու աջակիցներին։