Բելգիայի Մեխելեն քաղաքի Համազգայինի Լևոն Շանթի անվան դպրոցի սաներն ու ուսուցիչները մի փոքրիկ, բայց ջերմ միջոցառում էին կազմակերպել՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության օրվան։ Յուրաքանչյուրը թղթի վրա գրել էր իր սրտի խոսքը՝ ավարտելով «Ես սիրում եմ Հայաստանը, որովհետև…» նախադասությունը։ Այս ջերմ միջոցառումը և բոլորի անկեղծ մտքերն իսկապես հպարտության զգացում էին ներշնչում։ Դպրոցի ողջ անձնակազմը և սաներն այդպիսով ցույց տվեցին, որ հայրենասիրությունը սահմաններ չի ճանաչում և ամենուր կարելի է նշել անկախության տոնը՝ հեռու լինելով հայրենիքից։